• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

«Հյուսիս–Հարավ» ճանապարհաշինական միջանցքի հետ կապված քրգործն իր ծավալով աննախադեպ է.նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու խնդիրներ կան

«Հյուսիս–Հարավ» ճանապարհաշինական միջանցքի հետ կապված քրգործն իր ծավալով աննախադեպ է.նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու խնդիրներ կան«Հյուսիս–Հարավ» ճանապարհաշինական միջանցքի հետ կապված քրեական գործն իր ծավալով աննախադեպ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանը։

««Հյուսիս–Հարավ» ճանապարհաշինական միջանքի հետ կապված հարուցվել է քրեական գործ, քրգործն իր ծավալով աննախադեպ է։ Գործի քննության ընթացքում հարուցվել են գործի նյութերով նոր քրգործեր, որոնք միացվել են մեկ վարույթ, այս պահի դրությամբ ունենք հսկողություն իրականացնող ինժեներին առաջադրված մեղադրանք, կան նաեւ մեղադրանք առաջադրված մեկ այլ անձի, քննչական խումբ է կազմել քննությունն իրականացնելու համար, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնցով նոր գնահատականներ եւ նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու խնդիրներ կան»,–նշեց նա։





ՔԿ նախագահը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի, երբ նշում է, որ աննախադեպ է. «Աննանխադեպ ասելով նկատի ունեմ, որ ճանապարհային միջանցքի շինարարությանը ներգրավված են շուրջ 50 կամզակերպություններ եւ պատկերացնում եք՝ ինչ մեծ ծավալի փաստաթղթեր են առգրավվել, դրանք զննել է պետք»։

Հարցին՝ հնարավո՞ր է  բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք առաջադրվի, Հայկ Գրիգորյանն ասաց. «Կստանանք փորձաքննության եզրակացությունը եւ դրանով տարբեր անձանց արարքներին կտրվեն իրավական գնահատականներ»։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջոցներ չեն ձեռնարկվել՝ շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության, որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաեւ՝ աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ, եւ կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների, բետոնի ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման է ընդունվել Տրանշ 1-ի համար Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ հատվածները։

Ծրագրի անարդյունավետ կառավարումը թաքցնելու նպատակով որոշ պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի հետեւանքով խախտվել են նախատեսված ժամկետները, եւ շուրջ 9-ը տարի չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության եւ պետության համար ակնկալվող նպատակները՝ Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ եւ արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, որի արդյունքում պետությանը պատճառվել է 23 553 817 000 դրամի վնաս:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է քննչական կոմիտե եւ սեպտեմբերի 6-ին այն  ընդունվել ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 8


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն