• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Ավազակային հարձակում Չեխիայի 19-ամյա աղջկա նկատմամբ. նա հասցրել է պղպեղով սփրեյը փչել նրանց աչքերին

Ավազակային հարձակում Չեխիայի 19-ամյա աղջկա նկատմամբ. նա հասցրել է պղպեղով սփրեյը փչել նրանց աչքերինՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ երեք անձ ձերբակալվել է։

Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին՝ ծնված 1990 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. հունիսի 2-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել մի ավտոմեքենա, որում գտնվող երիտասարդներն առաջարկել են նրան տեղափոխել, ինչին ինքը համաձայնել է եւ նստել ավտոմեքենայի հետեւի նստատեղին: Ճանապարհին երիտասարդները դանակի սպառնալիքով աղջկանից պահանջել են վերջինիս բջջային հեռախոսը, գումար եւ թանկարժեք իրեր: Մերժում ստանալով՝ նրանցից մեկն աղջկա պայուսակից հանել է ֆոտոխցիկը, իսկ դրամապանակից՝  դրանում առկա տարբեր արժույթների կանխիկ գումարը:

Ըստ հաղորդման՝  երիտասարդներից մեկն ուսապարկից հանել է պղպեղով սփրեյը, իսկ ինքը, օգտվելով ստեղծված հնարավորությունից, այն վերցրել է նրա ձեռքից եւ փչել նրա աչքերին, վերջինս էլ ձեռքին եղած դանակով սկսել է անկանոն շարժումներ կատարել, ինչի արդյունքում վնասել է երիտասարդ աղջկա ձեռքի մատը: Այնուհետեւ աղջկան հրել դուրս են գցել ավտոմեքենայից եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին ճանաչվել է տուժող եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են  Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ հասակակիցներ՝ ծնված 1995 թվականին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական, այդ թվում՝ անձի ճանաչման քննչական գործողություն: Երեք անձինք ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 16


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն