• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Պահանջում են Ավակովի հրաժարականը. ուզում է «փակե՞լ» ոստիկանների՝5-ամյա երեխայի սպանության գործը

Պահանջում են Ավակովի հրաժարականը. ուզում է «փակե՞լ» ոստիկանների՝5-ամյա երեխայի սպանության գործըԿիևում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, դժգոհ ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով պատժել Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում հնգամյա տղայի սպանած ոստիկաններին: Բացի այդ, նրանք պահանջել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, գրում է gazeta.ru-ն:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկզբում նախարարության շենքի մոտ մոտավորապես 100 ցուցարար և տասնյակ լրագրողներ են հավաքվել: Սակայն սոցցանցերում տարածվող կոչերի արդյունքում մասնակիցների թիվն ավելացել է:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրավապահներին չի հաջողվի «փակել» երեխայի սպանության գործն ու թեթևացնել մարդասպանների խիղճը: Բացի այդ, նրանք բղավել են «Ավակով, հրաժարական տուր», «Շարքայինները սպանում են, իսկ Ավակովն իր պաշտպանության տակ է առնում նրանց»:
 Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 31-ին Կիևից ոչ հեռու գտնվող Պերեյասլավ-Խմելնիցկի քաղաքում իրավապահները բնակելի շենքերի մոտակայքում կրակել ու սպանել են հնգամյա մի տղայի: Հետագայում պարզվել է, որ իրավապահներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել ու որոշել են իրենց մոտ եղած զենքով կրակել մետաղական տարաներին: Սակայն այնպես է ստացվել, որ կրակոցների թիրախում է հայտնվել այդ տեղանքում զբոսնող երեխան: Տղան հոսպիտալացվել է, մի քանի օր ծանր վիճակում եղել, իսկ հունիսի 3-ին մահացել է:
Կիևի շրջանային դատախազությունը գործ է հարուցել կանխամտածված սպանության հոդվածով: Կասկածյալներին սպառնում է 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Ողբերգական պատահարի ֆոնին շատերին զարմացրել է Ավակովի պահվածքը. նա ոչ միայն ներողություն չի խնդրել իր ենթակաների արարքի համար, այլև առ այսօր որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Այս առնչությամբ շատերը սկսել են կասկածել, որ Ավակովը ցանկանում է «փակել» սպանության գործը:
Սակայն երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը՝ որպես երկրի ղեկավար և ընտանիքի հայր, ամեն ինչ կանի, որպեսզի մեղավորները խիստ պատիժ կրեն: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 88


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր