• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սա ի՞նչ վարկած է, պարոնայք իրավապահներ, սա հեքիաթի ժանրի՞ց է, թե...Կողմնորոշվեք՝ կողմնորոշվենք

Սա ի՞նչ վարկած է, պարոնայք իրավապահներ, սա հեքիաթի ժանրի՞ց է, թե...Կողմնորոշվեք՝ կողմնորոշվենքՀանգամանքները, քննչական կոմիտեի հայտարարությունը, լրատվականների ինֆորմացիոն հրապարակումները  դասավորվեցին այնպես, որ մեզ համար այդպես էլ մութ մնաց՝ հիմա Սամվել Բաբայանի համակիրներին մոտ 50 հոգանոց խումբը ավտոմեքենաներով հետապնդել  է կիլոմետրերով, առնվազն 4 տեղ տեսախցիկներով ֆիքսվել, ապա Սամվել Բաբայանի համակիրների վրա կրակ բացել ֆինանսական, կենցաղային բնույթի հարցի՞ պատճառով, թե՞  Մարտակերտի քաղաքապետի որդու մակարդակով, որը մեքենայի մեջ չի եղել։







Կամ՝ ի՞նչ է նշանակում նախաքննական մարմինը «Հայկական ժամանակի» լրագրողի մակարդակով հայտնում է, թե բա երկրորդ վարկածն էլ կա, որ քաղաքապետի որդու հետ է կապված, այսինքն՝ եթե  քաղաքապետի որդին լիներ մեքենայի մեջ, զենք կիրառելը արդարացվա՞ծ էր կամ դուք այդ ո՞ր օրենքով եք հաստատելու, որ այդ մարդիկ հենց քաղաքապետի որդու համար էին եկել։ Սա ի՞նչ վարկած է, պարոնայք իրավապահներ, սա հեքիաթի ժանրի՞ց է, թե՞  նորից կրկեսային ներկայացման ենք ականատես լինում։

Կողմնորոշվեք՝ կողմնորոշվենք։ 50 հոգանոց խումբը հետապնդում է մի մարդու, որը հետապնդվող մեքենայում չի ու կրակահերթ բացում այդ ուղղությամբ, դեռ կրակահերթի մասնակիցներից մեկն էլ ՝ ոմն Առաքելյան Արմեն, զանգում է Մոսկվա ու գլուխ գովում, թե այդ պահին իրենք Սամվել Բաբայանի տղերքի մեքենայի վրա են կրակում, սա դուք համարում եք ոչ քաղաքական հետապնդո՞ւմ։







Պարոնայք, ի՞նչ է կատարվում, սա ոչ պրոֆեսիոնալ պահվա՞ծք է, թե՞ ոչինչ չի փոխվել ՝ էլի մերոնք-ձերոնք ենք խաղում։ Դուք ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է, մինչդեռ առնվազն հիսուն հոգի մասնակցություն է ունեցել այս հանցագործությանը, ի դեպ առնվազն  չորսն  եղել են գյուղապետեր։

Մենք գիտենք հատ-հատ, ովքեր են եղել, ինչ մեքենայով։ Մենք չենք ուզում շատ բան ասել՝ մտածելով, որ գաղտնիություն ենք պահպանում մինչև նախաքննության ավարտը, բայց դուք դեռ չավարտած արդեն գնահատականներ եք տալիս։

Սա՞ է փոխվել մեր երկրում։ Սրանով ենք օրենքի երկիր կառուցո՞ւմ։ Ցավոք սրտի, սրանով միայն կործանման ենք գնում ու երբեք էլ  այդ սպիտակ լույսը չենք տեսնելու։ Քննչական կոմիտեն թող ուրեմն նաև հայտարարի, որ եղել են առերեսումներ, ու որ Բաբայանի համակիր երկու տղաները ծանոթ չեն եղել  իրենց վրա կրակողներին, առավել ևս ֆինանսական կամ կենցաղային խնդիր ունեցել նրանց հետ։

Կրկին ու կրկին վերահաստատում ենք այն փաստը, որ Սամվել Բաբայանը, Նրա համակիրներ Արմեն Մեժլումյանն ու Արամ Հովակիմյանը, որոնք եղել են հետապնդվող ավտոմեքենայում, երբեք հակառակ կողմի հետ չեն ունեցել  որևէ առնչություն՝ կլինի դա ֆինանսական, թե կենցաղային բնույթի։

Մեզ համար նաև զարմանալի չէ, որ այս ինֆորմացիան հիմնականում տալիս են այն լրատվականները , որոնք ամեն քնել զարթնելուց, մեկ Ռոբերտ Քոչարյանին ուղարկում են Արցախ, որ Սամվել Բաբայանի դեմ թեկնածություն դնի, մեկ Քոչարյան Ռոբերտին ուղարկում են Արցախ, որ Բաբայան Սամվելին աջակցի։ Ամոթ է, ստոր է և ոչ պատվաբեր ձեր քայլերը։

Ունեք ձեր թեկնածուն Արցախում, շատ լավ է,  հալալ լինի ձեզ, բայց դա երբեք չի նշանակում, որ մյուս թեկնածույի մասին պետք է տարածեք անհիմն, ստոր ու կեղտոտ տեղեկատվություն։

Մենք հետամուտ ենք լինելու մինչև վերջ, այս գործի քաղաքական գնահատականի հաստատմանը։ Բոլոր օրինական միջոցների դիմելու ենք բացահայտելու համար ճշմարիտն ու իրականը։

Մենք երբեք հակված չենք ինչ-որ մեկի պատիժը տեսնելու կամ  հաշվեհարդար լինելու, մենք չենք ասում հանցագործության մասնակիցներին «կախեք», այլ կոչ ենք անում տալ  ճիշտ գնահատականներ, օրենքի ուժով պատժել մեղավորներին, որ ժողովուրդն էլ համոզվի, որ հին բարքերը արդեն անցյալում են ու չկա էլ անպատժելիություն։

Իսկ եթե ոչ, ապա մենք ականատես կլինենք դրանց կրկնմանը և նորանոր զարգացումներին։  Սա կազմակերպված բանդա է, որը գործում է Մարտակերտի ու Քարվաճառի  շրջաններում, իսկ թե ինչքան է ազգաբնակչությունը ահաբեկված և վախենում  խոսել, պատրաստ ենք մենք ներկայացնել փաստեր։

Սամվել Բաբայանի գրասենյակ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 56


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր