• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հայերի մասսայա­կան «դեպորտները»սկսվել են. պատճառաբանում են, թե ՀՀ-ում հեղափոխություն է եղել, գնացեք ձեր երկիր.«Իրավունք»

Հայերի մասսայա­կան «դեպորտները»սկսվել են. պատճառաբանում են, թե ՀՀ-ում հեղափոխություն է եղել, գնացեք ձեր երկիր.«Իրավունք»««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից այս տարվա հունվարից սկսած մինչև մայիս ամիսն արտաքսվել են շուրջ 250 հայ: Եվս 160 հայի Գերմանիան պատրաստվում է արտաքսել:



Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայա­կան «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր, որոնք իրենց ապագան կապում էին հենց Գերմանիայի հետ, բայց նախորդ տարի ակտիվ սատա­րում էին Նիկոլ Փաշինյանի իշխա­նությանը՝ դեսպանատների դիմաց, կոկորդ պատռելով, այսօր արդեն փոշմանել են: 



Իրադարձությունների նման զարգացում իրենք չէին նա­խատեսել: Ավելին՝ հանգիստ իրենց տեղները եվրոպաներում նստած մեր հայրենակիցների նկատմամբ վարվում են բավական կոշտ: Անգամ դեպք է եղել, երբ մի ամբողջ փողոց են փակել ոստիկանական աշխատակիցները հայ ընտանիքին բռնի ուժով տնից դուրս հանելու և ար­տաքսելու համար: 



Ընդ որում՝ նույ­նիսկ այնպիսի ընտանիքներ են տու­ժել ստեղծված իրավիճակից, որոնք հայտնվել են Գերմանիայում բուժման նպա­տակով կամ ան­բուժելի հիվանդություններով: Ավելին՝ պարզ­վում է՝ իրավիճա­կը պայթյունավտանգ է ոչ միայն Գերմանիայում, այ­լև Բելգիայում քաղաքացիություն չունեցող հայերի համար: 



Բելգիայում տեղի ունեցած վերջին ընտրու­թյունների ժամանակ հաղթանակ է տարել տեղի նիդերլանդական թևը, որոնք իրենց ծրագրում որդեգրել են խիստ միջոցների դիմել համապա­տասխան փաստաթղթեր չունեցող փախստականների նկատմամբ: 



Տե­ղի հայերը ամեն պահի սպասում են, որ արտաքսումների ալիք կբարձ­րանա նաև Բելգիայում: Հատկան­շական է, որ մուսուլմանների նկատ­մամբ վերջիններս ավելի բարեհաճ են»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 56


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր