• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Նորից հիշե՞լ են 1990-ականների գործելաոճը, ինչպես էին մարդկանց «գլխին սարքում»,պատիվ եմ պահանջում

Նորից հիշե՞լ են 1990-ականների գործելաոճը, ինչպես էին մարդկանց «գլխին սարքում»,պատիվ եմ պահանջումԵս որևէ կապ չունեմ «Սամվել Բաբայանի գրասենյակի» տարածած այն հայտարարության հետ, թե իբր մայիսի 29-ի լույս գիշերը տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել եմ նաև ես:



 Դա ակնհայտ սուտ է, կեղծիք, և միտումնավոր կերպով փորձ է արվում արատավորել իմ անունը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն այդ միջադեպի հետ որևէ կապ չունի և այդ մասին տեղեկացել է մամուլից:

«Ինչպե՞ս կարելի է մարդու անվան հետ խաղալ, ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Նորից հիշե՞լ են 1990-ականների գործելաոճը, ինչպես էին մարդկանց «գլխին սարքում»: Բավակա՛ն է էլի: Ես պատիվ եմ պահանջում այդ հայտարարության հեղինակներից, թո՛ղ հրապարակավ ներողություն խնդրեն իմ անունը նսեմացնող տեղեկություն տարածեու համար»,- ասել է Գրիգորի Միրզոյանը:

Հիշեցնենք, որ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ը հայտարարություն էր տարածել, թե Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները: Հայտարարության մեջ նշվում էր, որ միջադեպին մասնակցում էր նաև Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 416


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր