• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Չենք կարող հույս ունենալ, որ քաղաքական հին համակարգում վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական կայուն համերաշխության

Չենք կարող հույս ունենալ, որ քաղաքական հին համակարգում վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական կայուն համերաշխությանԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավել կարևոր է, որպեսզի վեթինգի, և ավելի լայն համատեքստում անցումային արդարադատության մասին հայտարարությունները ուղեկցվեն այդ գործիքը օգտագործելու որպես ներհասարակական համերաշխության հասնելու բացառիկ հնարավորության մասին։

Բայցև միշտ հիշենք՝ այդպիսի փոփոխությունների ինստիտուցիոնալ առավել մեծ համատեքստը քաղաքական համակարգի փոփոխության մասին է։

Մենք չենք կարող հույս ունենալ, որ հին քաղաքական համակարգում վեթինգի կամ միայն վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական կայուն համերաշխության։

Առանձին վերցրած՝ դատական համակարգում կարող են սկսվել առողջացման գործընթացներ, բայց դրան անպատրաստ քաղաքական համակարգը միշտ դիմադրելու է այդպիսի փոփոխություններին և տորպեդահարելու է մյուսների փոփոխության շանսն ու հնարավորությունը։

Քանի դեռ կուսակցությունները Հայաստանում բացառապես քաղաքական գաղափարախոսությունները չեն դիտարկում՝ որպես առաջնային և միակ մրցակցային իրողություն, քանի դեռ կուսակցությունները մեզանում մեծապես մեկ անձի և տնտեսության մեջ նրա ունեցած ազդեցության չափի ու ծավալի մասին է և ոչ թե գաղափարի ու գաղափարների մրցակցության, մենք չենք կարող հասնել ներհասարակական տևական համերաշխ գոյության։

Այս փուլում դատական իշխանությունը, վեթինգի ենթարկելով, գուցեև, հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի։

Այսպիսի փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հասնել ոչ միայն և, գուցե, ոչ այնքան քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունների, որքան քաղաքական և գաղափարական մտքի անհրաժեշտ վերափոխման»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 117


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր