• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Մխիթարյանի բացակայությունը կորուստ կլինի «Արսենալ»-ի համար.CNN-ը առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք հանդիպումը

Մխիթարյանի բացակայությունը կորուստ կլինի  «Արսենալ»-ի համար.CNN-ը առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք հանդիպումըԱմերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է «Արսենալ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ի դեմ Բաքվում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալին:



Հեռուստաալիքն ընդգծում է, որ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար և նշում, որ միջազգային ճանաչում ունեցող գերաստղը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, թե որ երկրում է ծնվել:



Աղբյուրը քննադատում է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումն ու մի քանի պատճառ է ներկայացնում՝ նախ երկրպագուների ճամփորդության անհարմարությունները, այնուհետև այն, որ 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայություն է թույլատրվում և հատկապես այն փաստը, որ այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչներ ապահով չեն զգում, և որ նրանց մուտքը սովորաբար մերժվում է:



Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալ»-ի համար մեծ կորուստ կարող է լինել, և  նրա՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցումների բոլոր սկզբունքներին:



«Եթե «Արսենալ»-ը պարտություն կրի, միշտ կհնչի այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»,- գրում է CNN-ը: 



Միևնույն  ժամանակ CNN-ը նկատում է, որ եզրափակիչը հյուրընկալող երկիրը փոխելու որոշումը չափազանց կտրուկ և աննախադեպ կլիներ, սակայն մյուս կողմից նշում է, որ ժամանակակից սպորտի պատմության մեջ  երբևէ այնպիսի սահմանափակումներ չեն եղել, որոնք կարող են այս կերպ ազդել խաղացողի վրա:



Եզրափակելով հոդվածը՝ CNN-ը երկու անգլիական ակումբներին առաջարկում է բոյկոտել ֆուտբոլային հանդիպումը, ինչը համախմբվածության և բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:



Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 35


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն