• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 13:22 – Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 10:14 – Գողականները՝ գողական նամակով.հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Փաշինյանի հետ մեր փոխհարաբերությունները շատ լավ են,մի փչացրու ամեն ինչ . «Ժողովուրդ»

Փաշինյանի հետ մեր փոխհարաբերությունները շատ լավ են,մի փչացրու ամեն ինչ . «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վերջին քննադատություններն Արցախում բուռն քննարկումների առարկա են դարձել: Թերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրերս շատ խիստ բարկացել է Վիտալի Բալասանյանի վրա:

Բ. Սահակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց փոխհարաբերությունները շատ լավ են, իրենք միմյանց հետ «հաց են կիսում», իսկ Բալասանյանն իր պահվածքով պարզապես փչացնում է այդ հարաբերությունները, ավելին՝ բացասաբար ազդում ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա:

Այլ կերպ ասած` Վիտալի Բալասանյանի վերջին քայլերն ինքնագործունեության հետեւանք են, այլ ոչ թե Ղարաբաղի իշխանությունների վերաբերմունքի արտացոլում:

Բալասանյանն Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ է ներկայացրել, եւ համառ տեսակետ կա, որ նա իրականում նախընտրական քարոզարշավ է անում այսպես: Պատահական չէ, որ օրերս Արցախի խորհրդարանից եկած պատվիրակության հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե տեսախցիկների առաջ արված հայտարարությունները պետք է համապատասխանեն առանց տեսախցիկների արվող հայտարարություններին:

Ինչեւէ, տեղեկությունը փորձեցինք ճշտել Բալասանյանից, սակայն վերջինս մեր զանգերը թողեց անպատասխան: Իսկ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը թերթի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց Բակո Սահակյան-Վիտալի Բալասանյան զրույցը` խուսափելով հստակ պատասխանել այդ հարցին, սակայն ընդգծեց, որ իրենք մշտապես կողմ են եղել հարաբերությունները չսրող հայտարարությունների»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 58


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր