• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված,քաղաքական դիվիդենտներ են հավաքում էդ մարդկանց վշտի վրա

Ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված,քաղաքական դիվիդենտներ են  հավաքում էդ մարդկանց վշտի վրաՌոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասիանի՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարան ուղարկված անձնական երաշխավորության նամակին:





«Դա միջամտություն չէ ներքին գործերին ոչ մի կերպ: Եվ այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են: Երաշխավորությունը դա միջամտություն չէ: Իսկ ինչո՞ւ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռները ծալած պետք է նստե՞ն»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Նա նշեց, որ 10 տարի շարունակ այնպիսի քաղաքականություն է վարվել, որ Մարտի մեկի սպանությունների սլաքներն ուղղել են Քոչարյանի ու նրա թիմակիցների ուղղությամբ:

«Դրա համար ասում եմ՝ քաղաքական դիվիդենտներ են էսքան տարի հավաքել էդ մարդկանց վշտի վրա: Հիմա ի՞նչ, մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգների հետ կապված: Երեկ էլ լսել եք ու ահագին բաներ տեսել եք, թե ոնց ա քննությունը տարվել: Ի՞նչ է պետք, էնքան ակնհայտ է էս ամեն ինչը: Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա մենք այս ամեն ինչը կարողանում ենք բաց դատավարությամբ լսել: Թող բոլորը տեսնեն, առաջին հերթին զոհերի հարազատները հասկանան՝ երկրի նախագահը ինչի՞ պետք ա ուզենա մարդ սպանի: Ժողովուրդ, դա ուղղակի նոնսենս ա: Էդ մարդկանց գլուխն են մտցրել դա ու դրա վրա էնքան են ականջներին նստել, համոզել, ես շատ ցավում եմ»,- ասաց նա:

Ըստ Լևոն Քոչարյանի՝ առաջին շահագրիգռ կողմը իրենք են, որ ուզում են ամեն ինչը բացահայտվի, վերջապես մարդիկ հասկանան, որ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 62


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր