• 15:02 – «Ինչ կար, արդեն զիջել-պրծել ենք. քամի մի արեք». Արմեն Աշոտյան 
  • 12:43 – Տեսանյութ. Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը՝ Երևանին. տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 12:20 – «Արսենալի»6000 երկրպագուներ, ի նշան բողոքի, Մխիթարյանի պատկերով դիմակներով կլինեն մարզադաշտում 
  • 16:44 – «ՎՏԲ-Հայաստան» բանկի պաշտոնյան մեղադրվում է ավելի քան 42 մլն դրամ հափշտակելու մեջ 
  • 09:17 – Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավոր 

Հանուն սեռական օրգանի մեծացման տղամարդիկ համաձայնում են վտանգավոր վիրահատությունների

Հանուն սեռական օրգանի մեծացման տղամարդիկ համաձայնում են վտանգավոր վիրահատություններիՀանուն առնանդամի մեծացման տղամարդիկ դիմում են խաբեբաների եւ համաձայնում են անարդյունավետ եւ վտանգավոր վիրահատությունների իրականացմանը։ Այս մասին ասվում է Sexual Medicine Reviews ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Լոնդոնի թագավորական քոլեջի Հոգեբուժության, հոգեբանության եւ նյարդաբանության ինստիտուտի մասնագետները ուսումնասիրել են պրոցեդուրաների (այդ թվում՝ վիրահատական) 21 տեսակ, որոնք Մեծ Բրիտանիայում եւ այլ պետություններում անցկացվել են 1192 տղամարդկանց հետ։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ բուժման արդյունքներն անբավարար են եղել այնպիսի լուրջ բարդացումների ֆոնին, ինչպիսին սեռական անդամի դեֆորմացիան եւ էրեկտիլ դիսֆունկցիան է։

Ընդ որում, հատուկ քննադատության են արժանացել ներարկվող դեղամիջոցները, որոնք կլինիկական փորձարկում չեն անցել։ Անհանգստացնող է նաեւ այն, որ որոշ դեպքերում կիրառվող պրոցեդուրաների արդյունավետությունը կարող է հաստատված չլինել։



Հետազոտության մեջ նշվում է, որ թեեւ ներարկվող դեղամիջոցները օգնում են մեծացնել (առավելագույնը 2 սմ-ով) առնանդամի երկարությունը, սակայն դրանք բարդությունների առավել բարձր վտանգ են պարունակում։ Ինչ վերաբերում է առնանդամի համար վակուումային պոմպերին, ապա դրանք բացարձակ անօգուտ են։

Մասնագետները ուշադրություն են դարձնում այն բանին, որ իրենց ֆալոսը երկարացնել ցանկացող տղամարդկանց ճնշող մեծամասնության սեռական օրգանի չափը իրականում համապատասխանում է նորմային։ Սրա հետ կապված՝ գիտնականները նշում են, որ բժիշկների գրագետ խորհրդատվությունները կարող են տղամարդկանց հետ պահել անպետք եւ վտանգավոր պրոցեդուրաներից։

Փորձագետները բազմիցս նշել են, որ տնային պայմաններում առնանդամը մեծացնելու փորձերն ավարտվում են հաշմանդամությամբ։ Պապուա Նոր Գվինեայի բժիշկները սեռական օրգանի չափերի մեծացումը անվանել են «համազգային համաճարակ», որին մեկ տարվա մեջ զոհ են դարձել հարյուրավոր տղամարդիկ։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 7


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն