• 15:02 – «Ինչ կար, արդեն զիջել-պրծել ենք. քամի մի արեք». Արմեն Աշոտյան 
  • 12:43 – Տեսանյութ. Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը՝ Երևանին. տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 12:20 – «Արսենալի»6000 երկրպագուներ, ի նշան բողոքի, Մխիթարյանի պատկերով դիմակներով կլինեն մարզադաշտում 
  • 16:44 – «ՎՏԲ-Հայաստան» բանկի պաշտոնյան մեղադրվում է ավելի քան 42 մլն դրամ հափշտակելու մեջ 
  • 09:17 – Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավոր 

Դատարանը պահանջեց.Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն ներկայացրեցին Քոչարյանի ազատության համար

Դատարանը պահանջեց.Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն ներկայացրեցին Քոչարյանի ազատության համարԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։

«Եթե ուզում եք երաշխավորությունը քննվի, ապա պետք է նրանց ներկայությունն ապահովել»,- հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Սակայն պաշտպանական կողմը հորդորեց նիստը շարունակել՝ ասելով, որ իրենք կփորձեն կապ հաստատել Արցախի ներկա և նախկին նախագահների հետ և լուծել այդ հարցը։

 

***

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցեց  Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ ԼՂՀ ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության տեքստը:

«Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով»,- մասնավորապես նշվում է երաշխավորության նամակում:
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 9


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն