• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Սամվել Բաբայանը դրական շատ հատկանիշներ ունի, բայց բացասականներն ավելի շատ են. Արկադի Տեր-Թադեւոսյան

 
Սամվել Բաբայանը կարող է ինչ ասես հայտարարել, եւ ես նրա դեմ ոչինչ չունեմ։ Այս մասին Ստեփանակերտի հրապարակում  զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ մեկնաբանելով իր հասցեին զինվորական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի մեղադրանքները։

Նշենք, որ Բաբայանն ավելի վաղ Տեր-Թադեւոսյանին մեղադրել էր պատերազմի տարիներին դասալքության մեջ։

Տեր-Թադեւոսյանը տարակուսանք է հայտնել Արցախի մեկ այլ հերոսի հայտարարության հետ կապված։

«Ինձ նրա օգնությամբ հանեցին պաշտոնից։ Երբ Մարտակերտում դժվար էր, թերթերում գրեցին, որ ինձ սպանել են, Սերժ Սարգսյանն ինձ խնդրեց, որ գնամ այնտեղ եւ մարդիկ տեսնեն, որ ողջ եմ։ Այդ ժամանակ ուրիշներն էին հրամանատար։ Բայց ես չեմ հիշում, որ երբեւէ փախած լինեմ։ Ինձ զոռով այստեղից տարան։ Ես Սամվել Բաբայանից չեմ նեղանում... Նա կարող է ինչ ասես եւ որտեղ ասես ասել։ Ես նրա հետ չեմ վիճում»,- ասաց Տեր-Թադեւոսյանը։

Ընդ որում՝ գեներալ-մայորն ընդգծեց, որ երբեք մինչ այդ որեւէ կոնֆլիկտ Սամվել Բաբայանի հետ չի ունեցել։

«Ես ձգտում եմ շփվել մարդկանց հետ, որոնք գոնե ինչ-որ դրական կողմ ունեն։ Նա նույնպես ունի այդպիսի կողմեր, բայց բացասականներն ավելի շատ են։ Դրա համար ես ձգտել եմ աշխատել նրա դրական կողմի հետ։ Նրա բացասական կողմերի մասին դուք բոլորդ գիտեք»,- ընդգծել է գեներալ-մայորը։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 45


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն