• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 12:14 – Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Այս արտահայտությունը արգելվում է ասել տղամարդուն 

Բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ Արցախի նախագահներն ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդել

Բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ Արցախի նախագահներն ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդելԿարծում եմ՝ պետք է նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետեւ այդ գործն այլեւս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան, եւ գլխավոր դատախազը, եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող էդ հարցը լուծել, դրա համար, կարծում եմ Արցախի նախագահների համար ճիշտ չէ հասցեագրել դիմում մի տեղ, որն իրենց իրավազորության ներքո չէ, եւ էստեղ իրավախորհրդատուների սխալն է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի երկու նախագահների դիմումին, որով գլխավոր դատախազին խնդրում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կանաքը վերացնել․

«Հաջորդը, մարդկայնորեն ես դա կարող եմ հասկանալ, որովհետեւ ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել եւ այլն: Բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության խնդիր ենք լուծում, օրինակ, այսօր բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ասենք, ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Եթե սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է: Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լինեին: Ինչու իր համար չեն միջնորդել»,-ասաց Փաշինյանը:



Նա նշեց, որ եթե խոսում ենք այն մասին, որ Արցախի հերոսներին չի կարելի կալանքի տակ պահել, կարո՞ղ է այնպես ստացվել, որ ե՛ւ Արկադի Ղուկասյանը, ե՛ւ Բակո Սահակյանի իշխանության տարիներին որեւէ Արցախի հերոս երկար տարիներ կալանքի տակ պահված լինի.

«Հնարավո՞ր է այդպիսի բան եղած լինի, թե հնարավոր չի: Այստեղ էլ պետք է սկզբունքը հասկանանք, ի՞նչ չափանիշով: Եթե որեւէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում է։ Իմ կարծիքով, եւ, եթե չեմ սխալվում, դե յուրե՝ Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է: Եւ էստեղ պետք է հասկանալ՝ որն է սկզբունքը։

Դավիթ Սանասարյանի դեպքում ասում եմ, որ ցավում եմ, որ մարդիկ հարցն ընկալում են ընկերական, ախպերական տրամաբանության մեջ: Բայց այդպես մենք պետություն չենք կառուցի: Սանասարյանն իմ ընկերն էլ է: Նշանակում է՝ իմ ընկերները օրենքից վե՞ր են, չի կարող նման բան լինել, եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրիշ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»,-ասաց ՀՀ վարչապետը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 80


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր