• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ո՞ւմ դեմ են պայքարելու.Ով ում դեմ ուզում է պայքարի. Փաշինյանը՝ Քոչարյանի նոր իշխանությունների դեմ պայքարելու հայտարարության մասին

Ո՞ւմ դեմ են պայքարելու.Ով ում դեմ ուզում է պայքարի. Փաշինյանը՝ Քոչարյանի նոր իշխանությունների դեմ պայքարելու հայտարարության մասինՌոբերտ Քոչարյանն ում է ուզում միանալ, թող միանա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ նա միանում է նոր իշխանությունների դեմ պայքարին եւ պատասխանելով հարցին, արդոք կապ չի տեսնում այդ հայտարարության եւ օրերս Արցախում ՀՅԴ–ի նախաձեռնությամբ անցկացվող ֆորումի հետ։

«Կապ կա, թե չկա, ես չգիտեմ։ Պետք է նայեմ, որ տեսնեմ, կամ չտեսնեմ։ Կապ կա, թե չկա, դա ոչ մի բան չի փոխում։ Գիտեք, մարդիկ կան, որ չեն հասկանում Հայաստանում ինչ է տեղի ունեցել, եւ ինչ է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ուրիշ մարդիկ։ Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ–ում այլեւս երբեք իշխանություն չի լինելու։ Երբեք։ Չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավել տոկոս հավանականությամբ. Հանրապետական կուսակցությունը համարում եմ, որ կասեցաված է, նույնիսկ փակված է»,– ասաց Փաշինյանը։





Հարցին, իսկ ՀՅԴ—ն, վարչապետն ասաց. «Դե դաշնակցությունը, դաշնակցությունը ավանդական կուսակցություն է, ես հարգանքով եմ վերաբերվում դաշնակցությանը, չնայած բոլորս էլ գիտենք այն պռոբլեբմները, որոնք նախկինում եղել են։ Բայց այդ հայտարարությունները... ում դեմ են պայքարելո՞ւ։ Իշխանությունը ժողովուրդն է, իրենք չեն հասկանում՝ ինչ է փոխվել Հայաստանում։ Ես չգիտեմ՝ իշխանության համար ով է պայքարելու, բայց ես իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու։ Ով ում դեմ ուզում է պայքարի։ Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետն եմ, ես վարչապետն եմ, ժողովուրդը կորոշի, որ ես վարչապետը չեմ, ես վարչապետ չեմ։ Իրենք ապրում են վիրտուալ աշխարհում, իրենց թվում է, որ կյանքը պարփակվում է զրահապատ մեքենաներում, որով հիմա ես եմ երթեւեկում»։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 49


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր