• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել.ՍԴ-ի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին

Քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել.ՍԴ-ի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի օգտինԱյսօր Սահմանադրական դատարանում գրավոր կարգով քննվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո խոսել է լրագրողների հետ՝ այդ իրավիճակն անվանելով աննախադեպ:

«Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերալ որոշումն առաջնային կայացվել էր հունիս-հուլիս ամիսներին: Այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանն Ազարյանի նախագահությամբ կայացրել էր որոշում, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է, հետևաբար` չի կարող կալանավորվել: Այնուհետև նոյեմբեր ամսին Վճռաբեկ դատարանը կրկին գործն ուղղարկում է Վերաքննիչ քրեական դատարան այն նույն կալանքի հարցով, որը բարձրաձայնվել էր հուլիս ամսին: Հենց քրեական դատավարության օրենսգրքի այդ նորմը, որը և վիճարկվում էր Սահմանադրական դատարանում, էությունն այն էր, որ չի կարող պրոցեսն այդքան երկար տևել, որ Վճռաբեկ դատարանն ինքը պետք է կայացնի վերջնական որոշում: Կալանքի հարցը Վճռաբեկից նորից Վերաքննիչ ուղարկել չեք կարող: ՍԴ որոշման էությունն էլ էր սա»:

Փաստաբանը նշեց՝ այս նոր հանգամանքը հարցականի տակ է դնում նոյեմբերի 30-ին կայացված որոշումը, այն պետք է  վերանայվի: Թե կոնկրետ ինչպիսի ընթացակարգով, փաստաբանը դժվարացավ ասել` շեշտադրելով, որ ՀՀ քրեական դատավարության և քրեական արդարադատության պատմության մեջ նման իրավիճակ դեռ չի եղել: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 89


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր