• 15:02 – «Ինչ կար, արդեն զիջել-պրծել ենք. քամի մի արեք». Արմեն Աշոտյան 
  • 12:43 – Տեսանյութ. Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը՝ Երևանին. տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 12:20 – «Արսենալի»6000 երկրպագուներ, ի նշան բողոքի, Մխիթարյանի պատկերով դիմակներով կլինեն մարզադաշտում 
  • 16:44 – «ՎՏԲ-Հայաստան» բանկի պաշտոնյան մեղադրվում է ավելի քան 42 մլն դրամ հափշտակելու մեջ 
  • 09:17 – Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավոր 

Տեսանյութ. Շրջանառվում է մի քանի վարկած. «Շերեմետևո»-ում հրդեհված SSJ-100-ի օդաչուն պատմել է 41 մարդու կյանք խլած ավիավթարի մասին

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո հրդեհված SSJ-100 ինքնաթիռի օդաչու Դենիս Եվդոկիմովը պատմել է 41 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի մանրամասները: 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, օդաչուի խոսքով՝ ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել:

«Վառ լուսարձակում, ճայթյուն: Դրա հետևանքով ինքնաթիռը կորցրել է ռադիոկապն ու անցում կատարել ուղիղ կառավարման ռեժիմին: Վայրէջքի ժամանակ արագությունը մեծ չէր, սովորական էր»,-պատմել է Եվդոկիմովը:

Օդաչուն հավելել է, որ հրդեհը սկսվել է վայրէջքից հետո:

Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 17


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն