• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել

Ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնելԻնչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում.Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնելՄարդիկ սուտ տեղեկատվություն են տարածում: Ես հերքել եմ այդ տեղեկությունները, սակայն անընդհատ տարածվում է: Անհասկանալի աղմուկ է ստեղծվում ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ, չգիտեմ, թե ում է ձեռնտու: Այս մասին Արարատում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով ՔՈ անդամ Գարեգին Միսկարյանի հետ կապված միջադեպի հետ:





ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի հարցաքննության մասով Վանեցյանն ասաց, որ կա դատախազություն, համապատասխան ընթացակարգ, եթե սպառնալիքների խնդիր է եղել, դատախազությունը կկայացնի իր որոշումը:

ԱԱԾ տնօրենը հերքեց տեղեկությունները, թե միջիշխանական կռիվ կա: Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որը կարող է ստուգումներ իրականացնել ԱԱԾ-ում, Վանեցյանը նշեց, որ ՊՎԾ-ն կարող է ստուգել միայն ֆինանսաբյուջետային մասը, այլ լիազորություներ չունի․ «Մեզ իրավունք ունի ստուգելու գլխավոր դատախազությունը, նաև իրավունք կա քրեական գործ հարուցելու ՀՔԾ-ում»:



Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ում կոռուպցիոն բացահայտումներ չեն լինում, ծառայության տնօրենն ասաց՝ իսկ ով է ասում, որ չկան:

Ամեն դեպքում Վանեցյանը հրաժարվեց այդ մասով պարզաբանումներ տալ:

Վանեցյանը նշեց, որ պատրաստ է հասարակության և օրենքի առաջ պատասխան տալ, եթե գեթ մեկ անձի նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացվի. «Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, որը հասարակության շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերել: Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել: Անկախ պաշտոնից, անձը պատասխան է տալու օրենքի առաջ, եթե խախտել է այն, իսկ եթե օրենքի խախտում չկա, անկախ անձի ով լինելուց, նրա նկատմամբ որևէ քայլ չի լինի: Եթե հետապնդում լինի, այդ օրը ես չեմ աշխատի ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանամ քաղաքացիների աչքերին պարզ նայել: Ես այսօր դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը, խնդրում եմ իզուր արհեստական աղմուկ չսարքել»,-ասաց Վանեցյանը։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 57


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր