• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

ԵՏՄ նիստում Փաշինյանի ակնարկը Ծառուկյանին.«Հեռանկար չունեք».«Ժամանակ»

ԵՏՄ նիստում Փաշինյանի ակնարկը Ծառուկյանին.«Հեռանկար չունեք».«Ժամանակ»ԵՏՄ նիստում Փաշինյանի ակնարկը Ծառուկյանին.«Հեռանկար չունեք».«Ժամանակ»«Հայաստանում տեղի են ունենում մասշտաբային փոփոխություններ՝ Երեւանում տեղի ունեցող ԵՏՄ վարչապետների հավաքի իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, որ Հայաստանում որեւէ մեկն այլեւս չի կարող տնտեսական նպատակներ հետապնդելով շահարկել իր քաղաքական ազդեցությունը:

Թեեւ Նիկոլ Փաշինյանն այդ հանգամանքը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող համակարգային փոփոխությունների, այդ թվում՝ բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման կառավարության քաղաքականության համատեքստում, այդուհանդերձ այստեղ նշմարելի է բավականին նուրբ ակնկարկ Հայաստանում այս օրերին առկա ներքաղաքական իրողությունների համատեքստում:





Խոսքն այն մասին է, որ վերջին երկու-երեք շաբաթներին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մասնավորապես դրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունն ու տնտեսական շահերը: Սա իհարկե նոր Հայաստանում Ծառուկյանի, այսպես ասած, «Աքիլեսյան գարշապարն» է՝ նկատի ունենալով այն, որ թավշյա հեղափոխությունից հետո առավել ցցուն է դարձել, ի դեմս նրա, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման խնդիրը, եւ այդ տեսանկյունից ԲՀԿ նախագահը կամա թե ակամա հայտնվել է, այսպես ասած, «կղզյակի» դերում, բայց ոչ թե ժողովրդավարության, այլ տրամաբանորեն հակառակ «կղզյակի»:

Վարչապետ Փաշինյանի ելույթը ԵՏՄ-ում, մասնավորապես դրա հենց այն հատվածը, որ տնտեսական նպատակներ հետապնդողները չեն կարող շահարկել իրենց քաղաքական ազդեցությունը, չափազանց թափանցիկ ակնարկ է, սակայն ոչ միայն զուտ ներքին իրավիճակի համատեքստում: Ի վերջո, ի՞նչ կապ ունի ներքին իրավիճակն ու ԵՏՄ վարչապետների հավաքը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրողություններով եւ հարցերով պայմանավորված իր դիտարկումների հարթակ դարձնի Երեւանում տեղի ունեցող հավաքը:

Մեխն այստեղ այն է, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն իրենց հերթին հետհեղափոխական շրջանում գործնականում դիրքավորվել են Հայաստանում եվրասիական ինտեգրացիոն շահերի «կղզյակի» դերում, ինչի մասին վկայում են պարբերական հավաքներն ու միջոցառումները, որ Ծառուկյանի հովանու ներքո կազմակերպվում են Հայաստանում՝ եվրասիական տարածության իշխող քաղաքական ուժերի մասնակցությամբ:

ԲՀԿ ահա այս անթաքույց դիրքավորման համատեքստում էլ հասկանալի եւ ուշագրավ է դառնում ԵՏՄ վարչապետների հավաքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանի բավական թափանցիկ ակնարկը հայաստանյան ներքաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի դիրքավորման առնչությամբ:

Փաշինյանի ակնարկն ըստ երեւույթին պարունակում էր այն իմաստը, որ եվրասիական աջակցությամբ Հայաստանում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման հին ավանդույթի վրա դիրքավորվելու ԲՀԿ ակնկալիքը չունի հեռանկար՝ միաժամանակ ակնարկելով նաեւ ԲՀԿ այդ աջակցության միջոցով Հայաստանի ներքաղաքական կյանքում ազդեցության եվրասիա-ռուսական ակնկալիքների անհեռանկարության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 34


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն