• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Սպանություն Երեւանում. 2 եղբայրներից մեկը մահացել է. կասկածյալը նրանց մանկության ընկերն է՝ նախկինում դատված

Սպանություն Երեւանում. 2 եղբայրներից մեկը մահացել է. կասկածյալը նրանց մանկության ընկերն է՝ նախկինում դատվածԵրեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել. Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։





Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։

Իրավապահները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցում, ու Երեւանի ոստիկանապետի կողմից ստեղծված օպերատիվ խումբը տաք հետքերով, կարելի է ասել, 1 ժամվա ընթացքում, հայտնաբերել է կասկածյալին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Ս.-ն է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։

Աղբյուրի տեղեկություններով, սպանվածն ու սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, ու վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 36


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն