• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տղամարդու հետ հաջող ծանոթանալու 10 կանոն

 

Տղամարդու հետ հաջող ծանոթանալու 10 կանոն


Սպասում եք դուք, սպասում, անգամ՝ սկսում տագնապել, իսկ արքայազներն այդպես էլ չեն հատնվում: Դուռը չեն թակում և ձեր հեռախոսն անդադար չի զրնգում նրանց զանգերից: Եվ ահա գլխում ծագում է չարաճճի մի միտք՝ սեփական կյանքում ինչ-որ բան է պետք փոխել: Օրինակ, փոխել ռազմավարությունը՝ դուրս գալ թաքստոցից և ազդանշան տալ. «Հեյ, ես այստեղ եմ»:


Եվ այսպես՝ 10 կանոն, եթե ցանկանում եք ծանոթանալ տղամարդու հետ:


1. Պետք է դուրս գալ տնից


Կատարյալ է՝ տղամարդկանց զվարճանքի վայրեր, առնվազն՝ դուրս եկեք քաղաքում շրջելու: Անգամ, եթե չեք ուզում կամ ալարում եք: Գեղեցիկ հագնվեք, դիմահարդարվեք՝ միայն դրանից արդեն կբարձրանա ձեր տրամադրությունը:


2. Հանրային վայրեր չարժե գնալ մեկից ավելի մարդկանց հետ


Առավելագույնը՝ մեկ ընկերուհի: Երեք, չորս ընկերուհիները ծանոթանալու հավանականությունը զրոյի են հասցնում: Նախևառաջ՝ կանայք այդ պարագայում առավել տարված են իրենք իրենցով: Երկրորդ՝ մեկ կամ երկու տղամարդը կանանց կոլեկտիվի հետ դժվար թե ծանոթանալու ռիսկ անի:


3. Պետք է բաց լինել շփթրմների համար


Միշտ: Եվ նայել շուրջբոլորը: Հաղորդակցությունը մատուցողների և մատուցողուհիների, ղեկավարության, անվտանգության աշխատակիցների՝ մարդկանց հետ ցանկացած շփում հաշվի մեջ է: Բացությունն առաջ է բերում բացություն:


4. Անհրաժեշտ է ինքնավստահ լինել


Ձիգ պահել մեջքը և հայացքը: Թե չէ կինը, երբ կծկվում է ինչպես բռունցք, աննկատելի է դառնում. փողոցով քայլում է՝ կարծես թաքնվելով, նստում է սեղանի շուրջ՝ ուսերը կախ, հայացքը՝ անհաղորդ: Այդպես նկատելի չես դառնա և ոչ մեկի վրա տպավորություն չես գործի: Էլ ու՞ր մնաց հմայքն ու խարիզման:


5. Մի ծխեք այն վայրերում, որտեղ պատրաստվում եք ծանոթության


Իրականում կողքից շատ վատ է նայվում: Գեղեցիկ զգեստ, երկար վարսեր, ճիշտ դիմագծեր…Հանեցիր սիգարեթ՝ ողջ կերպարը հօդս կցնդի: Շատ տղամարդկանց էլ դա դուր չի գալիս:


6. Հարկ է չափավոր նախաձեռնողականություն ցուցաբերել


Տղամարդկանց մեծամասնությունը տրամադրված է ծանոթության: Իրենց անմիջական վարքով նարնք դա ցույց են տալիս. կեցվածքով, հայացքով, ժեստերով: Սակայն ինչ-ինչ պատճառներով առաջին քայլը չեն անում, օրինակ՝ վախենալով մերժվելուց: Նան դեպքերում բավական է մի փոքր երկար հայացք և մեկ-երկու խոսք՝ ոչ մի բանի մասին: Ասենք. «Օգնեք, խնդրեմ, աղանդերների հարցում կողմնորոշվել», «Ի՞նչ ոգելից խմիչք խորհուրդ կտաք», «Այստեղ նախկինում եղե՞լ եք», «Արդյոք կահավորումը հարմա՞ր է»:


7. Տղամարդու մարդկային հատկանիշները կարելի է ստուգել անմիջապես


Ասենք՝ սայթաքեցիք և ինչ-որ բան ընկավ ձեր ձեռքից: Եթե չշտապեց օգնելու, ապա շարունակել ծանոթությունը չարժե՝ որքան էլ, որ գրավիչ լինի տղամարդը: Կարելի է հետևել տղամարդու վերաբերմունքին շրջապատի մարդկանց՝ տոմսարկղի աշխատակցուհու, մատուղոցուհիների և այլն, նկատմամբ, գնահատել նրա արձագանքները այլ մարդկանց դիմումներին կամ անձնական տարածության ոտնահարումներին. ոտքն են տրորել, ինչ-որ բան ժամանակին չեն բերել, արմունկով դիպել են: Դաստիարակությունը երևում է միանգամից:


8. Հարցրեք ավելին, քան ինքներդ եք պատմում


Եղեք ուշադիր, և ձեր առջև կբացվի ողջ իրական պատկերը: Բացի այդ, մարդիկ ամենից շատ սիրում են պատմել իրենք իրենց մասին: Այդ պարագայում հանդիպումը նրա համար հաջողված կլինի, իսկ ձեզ համար՝ տեղեկություններով բավականին հարուտս:


9. Ցույց տվեք շփման նկատմամբ հետաքրքրվածությունը, եթե այն կա


Եթե չկա՝ փոխեք զրուցակցին: Օրինակ, դեպի սեղանը, որի շուրջ նստած է մի կոկետուհի, իսկ առևում՝ երկու երիտասարդ: Նրանք ակտիվ շարժումներով բարձրաձայն խոսում են՝ փորձելով տպավորություն թողնել և գրավել նրա ուշադրությունը: Նրանց ակնհայտորեն չի հետիքում կնոջ հետաքրքրվածությունը: Վերջինս ոչ մի կերպ ցույց չի տալիս խոսակցության կամ երիտասարդների նկատմամբ որևէ հետաքրքրասիրություն: Սակայն կարող էր և տղամարդու հետ հեռանալ:


10 Հեռահար պլաններ մի կազմեք ծանոթությունից անմիջապես հետո


Բռնեք պահի հմայքը: Հաճելի ընկերակցությամբ լավ անցկացրած ժամանակն առիթ է ծանոթության համար:

Ապրեք ճաշակով և հաճույքով, ու կյանքը կժպտա ձեզ։


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 125


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր