• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Եթե մնանք մեն-մենակ՝ լինելու է կատաստրոֆա.Թուրք-ադրբեջանական զորավարժություններին սահմանին հնարավոր են սադրանքներ

Եթե մնանք մեն-մենակ՝ լինելու է կատաստրոֆա.Թուրք-ադրբեջանական զորավարժություններին սահմանին հնարավոր են սադրանքներԵթե մնանք մեն-մենակ՝ լինելու է կատաստրոֆա.Թուրք-ադրբեջանական զորավարժություններին սահմանին հնարավոր են սադրանքներԹուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահենք, բանակը բերված է բարձր պատրաստվածության աստիճանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով համատեղ տակտիկական զորավարժություններին:



Դավիթ Բաբայանը չբացառեց, որ ադրբեջանական կողմը սահմանին կարող է սադրանքներ իրականացնել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ զորավարժությունն անցկացվում է մայիս ամսին, որը մեզ համար հաղթանակների ամիս է:

«Չմոռանանք, որ Թուրքիան միշտ  դերակատարություն և ներգրավվածություն է ունեցել ադրբեջանա-ղարբաղյան հակամարտության մեջ, նույնիսկ գլխավոր շտաբի ներկայացուցիչներն են եղել ադրբեջանական բանակում, ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ եկել էին բանակի սպաներ, այդ թվում ահաբեկիչներ»,-ընդգծեց նա:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից առաջ ևս թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին անցկացվել:



«Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Մենք երբևիցե չպետք է իրականությունից կտրվենք և հիշենք, որ ի դեմս Ադրբեջանի` գործ ունենք նաև Թուրքիայի հետ: Ոչ մեկի մոտ իլյուզիաներ չպետք է լինեն, պետք է շատ սթափ պատկերացնենք իրավիճակը և ըստ այդմ՝ շարունակենք շարժվել:

Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որտեղ ենք գտնվում՝ քարտեզի չեն նայում: Հայտարարություններ անելիս՝ մոռանում են, որ կա Թուրքիա, որը Ցեղասպանություն է իրականացրել, ոչնչացրել է մեր նյութական ժառանգությունը և ոչ միայն»,-ընդգծեց նա:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ անհարժեշտ է խորացնել հարաբերությունները ռազմական դաշնակցի, հարևանների ու Սփյուռքի հետ, ինչը կարող է զսպիչ նշանակություն ունենալ:

«Թուրքիան ՀՀ-ի դեմ ակտիվ գործողությունների չի դիմել և չի դիմի այնքան ժամանակ, քանի դեռ կունենանք ճիշտ աշխարհաքաղաքականություն: Նույնիսկ ռուսական ռազմաբազայի սիմվոլիկ ներկայացվածությունն արդեն իսկ չեզոքացնում է Թուրքիայի հսկայական ներուժը, իսկ եթե մենք մնանք մեն-մենակ, սա արդեն լինելու է պարզապես կատաստրոֆա»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը:

Զորավարժություններին կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 79


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր