• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը վերադառնում է

 

Սեպտեմբերի 15-ին՝ երկար դադարից հետո, Հայաստանում կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը: Այս առիթով այսօր կազմակերպված մամլո ասուլիսին ներկա է եղել նաև News.am-ը:  

Ասուլիսին մասնակցում էին  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, «Միսս Հայաստան» համահայկական  հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը, տնօրեն Սուրեն Նալջյանը, խորհրդի անդամ Գևորգ Շադոյանը:

«Միսս Հայաստանն» այս անգամ կազմակերպելու է բոլորովին նոր կազմկոմիտեն, իսկ նախաձեռնությունը «Միսս Հայաստան 1998» և «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» տիտղոսները նվաճած Գոհար Հարությունյանինն է: ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ անցկացվելիք մրցույթի նպատակն, ըստ Գոհար Հարությունյանի, միջազգային հարթակներ արժանի ու իսկապես ազգային մրցույթում հաղթած պատվիրակներ ուղարկելն է՝ կլինի դա «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» կամ այլ մրցույթ։

«Գաղտնիք չէ, որ գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնում են աղջիկներ, ովքեր իրականում ազգային ոչ մի մրցույթում էլ չեն հաղթել, իսկ դա ճիշտ չէ: Բացի դրանից՝ վերահսկողությունից դուրս մնացած լինելու պատճառով շատերը մեր երկրի անունից, մեր երկրի դրոշով մասնակցում էին մի շարք ոչ հեղինակավոր մրցույթների, ինչը ևս անթույլատրելի է»,- նշեցին ասուլիսի մասնակիցներն ու հույս հայտնեցին, որ այսուհետ մեր երկիրը գեղեցկության տարբեր միջազգային մրցույթներում կունենա արժանի ու ընտրված պատվիրակներ:

 

Մրցույթին կարող են մասնակցել աղջիկներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ սփյուռքից։ Նախնական մրցույթին կմասնակցեն բոլոր ցանկացողները, սակայն այդ փուլերը չեն լուսաբանվի, և հանրությունը չի տեսնի մրցույթի եզրափակիչ փուլ չանցած աղջիկներին: Եզրափակիչ փուլ կանցնեն 20-25 աղջիկ, որոնց մասնակցությամբ միջացառումն արդեն կլուսաբանվի:

  

Թե ովքեր են լինելու ժյուրիի կազմում, հայտնի կդառնա միայն մրցույթից անմիջապես առաջ՝ այսպիսով ապահովելով հավասար ու արդար մրցակցության հնարավորությունը բոլոր մասնակիցների համար, քանի որ ոչ ոք չի կարողանա միջամտել և բարեխոսել որևէ մասնակցի համար։ Ժյուրիի կազմում լինելու են նաև միջազգային հյուրեր։

 

«Հայտնի 90-60-90 չափանիշները գեղեցկության մրցույթներում ներկայումս այնքան էլ վճռորոշ չեն: Եթե աղջիկն ունի համաչափ ու գեղեցիկ տվյալներ, ապա այդ թվերն այնքան էլ կարևոր չեն: Կարևոր չէ նաև աղջկա՝ պլաստիկ վիրահատություններ ունենալու փաստը, եթե դրանք, իհարկե, արված են չափավոր ու աննկատ»,- ասում է Գոհար Հարությունյանը և հավելում, որ նախընտրական փուլում հաշվի են առնելու զուտ աղջիկների արտաքինը, այլ ոչ թե հագուստը, դիմահարդարումը: Միակ սահմանափակումը, որը պատրադիր պետք է պահպանվի, տարիքայինն է: Միջազգային ստանդարտներով՝ նման մրցույթների մասնակիցների տարիքը 17-24 տարեկանն է։ Մնացած չափորոշիչների նկատմամբ մրցույթի կազմակերպիչները խոստանում են շատ հետևողական ու խիստ չլինել, իսկ մրցույթի մասնակիցների մեջ առաջնայինը գնահատելու են ներքին գեղեցկությունն ու մարդկային տեսակը:

 

Մրցույթի կազմակերպիչները չեն բացառում նաև անհրաժեշտության դեպքում նախաձեռնել աղջիկների արտաքինների վրա որոշակի փոփոխություններ, օրինակ՝ ատամնաշարի շտկում կամ այլ թեթև միջամտություններ:

 

Ինչ վերաբերում է մրցանակային ֆոնդին, ապա «Միսս Հայաստանի» ներկայացուցիչներն ասում են, որ վերջնական ոչինչ չեն կարող ասել, քանի որ մինչև վերջին օրն էլ հայտնվում են համագործակցությունների առաջարկներ, և ասել, թե կոնկրետ ինչ մրցանակ կամ գումար կստանա մրցույթի հաղթողը, այս պահին հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ մրցույթին հայտագրվելու համար ցանկացողները կարող են դիմել մինչև հուլիս ամիսը: Մրցույթի մանրամասներին, հայտագրվելու համար, ինչպես նաև մասնակցության պարտադիր պայմաններին կարող եք ծանոթանալ «Միսս Հայաստան» մրցույթի պաշտոնական կայքից՝ https://missarmenia.org/:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 82


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր