• 07:02 – Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… Պուտինի նախապայմանը.«Ժամանակ» 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 16:04 – Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Պուտինը պահանջել է ինձ չթողնել երկիր,ինչպես նաև Հայաստան, Թուրքիա եւ Ադրբեջան

Պուտինը պահանջել է ինձ չթողնել երկիր,ինչպես նաև Հայաստան, Թուրքիա եւ ԱդրբեջանՄիխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որն առաջարկել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն Վրաստանի նախկին նախագահին վերադարձնել ուկրաինական քաղաքացիությունը։

«Սա այն Պուտինն է, որը 2017-ի դեկտեմբերին մամուլի ասուլիսում բարձրաձայն պահանջում էր Պորոշենկոյից քշել ինձ Ուկրաինայից (ինչը Պորոշենկոն արեց մի ամիս հետո)»,- ասել է Սաակաշվիլին ՌԲԿ մեկնաբանությունում։





Սաակաշվիլու խոսքով՝ հենց Պուտինն է պահանջել նախագահ Պյոտր Պորոշենկոյից նրան չհրավիրել 2014-ի երդմնակալության արարողությանը, իսկ հիմա «Պուտինի ներկայացուցիչները միջնորդների միջոցով պահանջում են Զելենսկուց ոչ միայն չվերադարձնել քաղաքացիությունը, այլեւ կտրուկ պայման են դնում՝ իրեն չթողնել Ուկրաինա»։

«Ճիշտ նույն պահանջը՝ չթողնել ինձ երկիր, Պուտինը ներկայացրել է ոչ միայն Վրաստանի, այլեւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին։ Եվ իմ տեղեկատվությամբ՝ հենց սա է նա քննարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ 2026 թվականին, Ռուսաստանում հանդիպման ժամանակ»,- պնդում է Օդեսայի նախկին նահանգապետը։

Ավելի վաղ Պուտինը խորհուրդ էր տվել Զելենսկուն սկսել Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելուց։

2017-ի հուլիսին նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 55


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն