• 15:02 – «Ինչ կար, արդեն զիջել-պրծել ենք. քամի մի արեք». Արմեն Աշոտյան 
  • 12:43 – Տեսանյութ. Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը՝ Երևանին. տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 12:20 – «Արսենալի»6000 երկրպագուներ, ի նշան բողոքի, Մխիթարյանի պատկերով դիմակներով կլինեն մարզադաշտում 
  • 16:44 – «ՎՏԲ-Հայաստան» բանկի պաշտոնյան մեղադրվում է ավելի քան 42 մլն դրամ հափշտակելու մեջ 
  • 09:17 – Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավոր 

Երևանում մեկնարկել են Քաղաքացու օրվա միջոցառումները

 
Քաղաքացու օրվա միջոցառումները Երևանում մեկնարկեցին խորհրդանշական ծառատունկով: Սարյանի պուրակում 27 սոսի է տնկվել: 
Միսաք Մանուշյանի անվան պուրակում հանրային քննարկում էր: Քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղելու ԱԺ պատգամավորներին և կառավարության անդամներին:
«Իրազեկ քաղաքի» խորագրով հանդիպման ընթացքում երկրի տնտեսությանը, պետություն-քաղաքացի մշտական կապի ամրապնդմանը և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն առնչվող մի շարք հարցադրումներ են հնչել:
Քաղաքացու տոնը մայրաքաղաքում նշող երևանցիներին ու քաղաքի հյուրերին միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շրջելով բեմահարթակներում՝ վարչապետն օրվա առթիվ շնորհավորեց բոլոր քաղաքացիներին:
Տոնական բեմահարթակներով էին հատվում Մաշտոցի պողոտայի խաչմերուկները: Մարզամշակութային միջոցառումներն իրենց շուրջն էին համախմբել տոնի հիմնադիրներին՝ քաղաքացիներին:
Ազատության հրապարակում մանուկները կավճանկարչությամբ փոխանցեցին օրվա խորհրդի իրենց պատկերացումները: Երեխաների նկարների մեծ մասում քաղաքացիներն էին՝ եռագույններով: Ընտանիքի հետ այստեղ էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 
Երևանի բնակիչների հետ քաղաքացու օրը նշեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը:
Միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում՝ «Արի համերգի՝ միտքդ վա՛ռ պահիր» գալա-համերգով և տոնական հրավառությամբ:
 
 
 
 

 
 
 
 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 29


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն