• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ինչո՞ւ եղավ նման հարձակում ԱԱԾ-ի հանդեպ.փորձեր են արվում ԱԱԾ-ին ներկայացնել ոչ կոմպետենտ

Ինչո՞ւ եղավ նման հարձակում ԱԱԾ-ի հանդեպ.փորձեր են արվում ԱԱԾ-ին ներկայացնել ոչ կոմպետենտԻնչո՞ւ եղավ նման հարձակում ԱԱԾ-ի հանդեպ.փորձեր են արվում ԱԱԾ-ին ներկայացնել ոչ կոմպետենտԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հատուկ չէի անդրադառնում բոլոր այն իրադարձություններին, որոնք կապված էին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հիշեցնեմ, որ ԱԱԾ-ի կողմից վերջինիս հանդեպ առաջ էր քաշվել մեղադրանք: Սակայն այս ամենի մեջ հատկանշականը այն է, որ մենք այսօր ունենք մի իրողություն, որ նույն ԱԱԾ-ը (և անձամբ կառույցի ղեկավար Վանեցյանը) կատաղի պրեսինգի է ենթարկվում այն ուժերի կողմից, որոնք փորձում են հիմա շահարկել հեղափոխական կամ հակահեղափոխական թեզերը: Հարգելիներս, մենք բոլորս պայքարել ենք, որ գործի օրենքի գերակայության սկզբունքը: Խնդիրն ինչո՞ւմն է և ինչի՞ համար են հիմա փորձեր արվում ԱԱԾ-ին ներկայացնել ոչ կոմպետենտ:

     Հիմա փորձ է արվում խեղաթյուրել ԱԱԾ-ի աշխատանքը և բոլոր սլաքները տանել հենց իրենց կողմ, ցույց տալով, որ ընթանում են իբր ներքին խմորումներ, որում ներգրավված է ԱԱԾ-ն:

     Բնավ նպատակ չունեմ ոչ մեկին պաշտպանելու, սակայն այս պարագայում պարադոքսալ իրավիճակ է ստացվում: Մի կողմից մենք պահանջում ենք օրենքի երկիր, մյուս կողմից՝ քննադատում ենք այն կառույցը, որը հենց այդ օրենքը պաշտպանում է: Համոզված եմ, որ անմեղությունը կամ մեղավորությունը կբացահայտվի, ինքս հակված չեմ որևէ կոչեր անելու: Սակայն պետք է նշեմ, որ ԱԱԾ-ի աշխատանքի վրա ազդելու բոլոր փորձերը վտանգավոր են և հակապետական: Թող օրենքի ուժով բացահայտվեն և պատժվեն բոլոր այն մարդիկ ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են ինչ որ պրոցեսների մեջ: Ամենակարևորը այն է, որ մենք հանկարծ չփորձենք չակերտավոր հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով որևէ կառույցի վրա պիտակներ կպցնել: Դա անթույլատրելի է և հենց այս պարագայում «թողեք մարդիկ աշխատեն» արտահայտությունը ճիշտ է և ակտուալ: 

     Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ հասկանալի է, որ գնում են տարբեր թևերի բախումներ և պետք է հասկանալ թե ո՞ւմ հետաքրքրությունը կամ շահը կա տվյալ բախումներից, ի՞նչ է իրականում կատարվում և ինչո՞ւ եղավ նման հարձակում ԱԱԾ-ի հանդեպ»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 86


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր