• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Թուրքիայի նկատմամբ պետք է կոշտ քաղաքականություն վարել.փափուկ քաղաքականությունը միշտ վատ արդյունք է ունեցել

Թուրքիայի նկատմամբ պետք է կոշտ քաղաքականություն վարել.փափուկ քաղաքականությունը միշտ վատ արդյունք է ունեցելԹուրքիայի նկատմամբ պետք է կոշտ քաղաքականություն վարել.փափուկ քաղաքականությունը միշտ վատ արդյունք է ունեցել104  տարվա մեջ ոչինչ չի փոխվել Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում,  դեռ հակառակը՝ հիմա ավելի են իրենց դիրքերը բարձրացրել ժխտողականության քաղաքականությունում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

«Անգամ այն ուսանողները, որոնք Թուրքիայից արտասահման են գնում, իրենք մի հարցաթերթիկ են ստանում, թե ինչ հարցեր կարող են ստանալ դրսում և ինչպես պետք է պատասխանեն դրանց: Այս հարցերը պետության ուշադրության կենտրոնում են»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ երբեմն թվացյալ  դրական տարրեր են նկատվում Թուրքիայի կողմից, բայց դրա արդյունքում դրական արդյունքների սպասել պետք չէ:  «Էրդողանի քաղաքականություն  այդպես է: Այսօր սպիտակ ասածին կարող է վաղը սև ասել՝ կախված քաղաքական իրավիճակից»,- ասաց նա:

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի կողմից ժխտման քաղաքականությունը տարածվում է նաև այլ երկրների վրա. նրանք անմիջապես հակազդում են այն գործընթացներին, որոնք լինում են այլ երկրներում՝ կապված ցեղասպանության ճանաչման հետ: «Իրենք ոչ մի բան բաց չեն թողնում, միանգամից կոշտ հակազդեցություն են տալիս»,- մատնանշեց նա:

Անդրադառնալով միջազգային ճանաչմանը՝ Լոքմագյոզյանը խոսեց Ֆրանսիայի մասին և հիշեցրեց, որ նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր օրացույցում ներառել օրը և իր խոստմանը հավատարիմ մնաց:

«Ֆրանսիան ցանկանում էր նաև քրեականացնել գործընթացը, սակայն չստացվեց: Հիմա Իտալիայում այդպիսի օրենք է դուրս գալիս, որ ցեղասպանություն ժխտողները պետք է քրեական դատարանի առջև կանգնեն»,-ասաց նա: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 49


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն