• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է Միքայել Մինասյանի առաջարկը

Շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է Միքայել Մինասյանի առաջարկըՇատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է Միքայել Մինասյանի առաջարկըՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել Մինասյանի՝ «Независимая Газета»-ում հրապարակված հոդվածը հետաքրքիր մի քանի թեզ էր պարունակում։ Հարցերը, որ բարձրացված են հոդվածում, ուշ թե շուտ պիտի քննարկման թեմա դառնային հայ-ռուսական հարաբերություններում։ Ու լավ է, որ նման երկխոսության նախաձեռնողը հայկական կողմն է։ Որովհետև այս դեպքում հայկական շահը չափազանց լավ է ընդգծված ու ներկայացված։



Ընդհանրապես պետք է նշեմ, որ մեծ երկրների փորձագետների հետ շփումներում հաճախ եմ նկատել, որ իրենք մեզանից առաջարկների են սպասում։ Հիմնականում տարված լինելով ավելի գլոբալ նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական խնդիրներով՝ նրանք չեն ցանկանում կամ չեն կարողանում խորասուզվել այդ գլոբալիզմի հիմքում ընկած ավելի կոնկրետ գործոններն ուսումնասիրելու, մշակելու գործին։ Փոխարենը մեզ են հարցնում. իսկ դուք ի՞նչ եք կարծում, իսկ դուք ի՞նչ կառաջարկեք և այլն։ Ու երբ իբրև պատասխան ստացված կարծիքերն ու առաջարկները իսկապես հետաքրքիր են, ապա ամուր կառչում են այդ գաղափարներին ու սկսում աշխատել։

Հիմա Միքայել Մինասյանը, ըստ էության, նման առաջարկ է արել ռուսական կողմին։ Ասում է՝ մենք բոլորս գիտենք ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր վատ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Իսկ ի՞նչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ։ Օրինակ, ԱՄՆ դեպքում բոլորս տեսնում ենք, թե որքան է շահում Իսրայելը Վաշինգտոնի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններից։ Իսկ ո՞րն է Ռուսաստանի դրական օրինակը։ Եվ, բնականաբար, առաջարկում է որպեսզի դա Հայաստանը լինի։ Իմ կարծիքով, շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է»։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 88


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր