• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Hyundai Genesis նոր սեդանը գաղտնազերծված է

Hyundai Genesis նոր սեդանը գաղտնազերծված է

Օրերս կորեացիները վերջնականապես գաղտնազերծել են երկրորդ սերնդի Genesis սեդանը, որի լրտեսական լուսանկարները վաղուց հայտնվել էին համացանցում: Նորույթը նախորդ մոդելից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլև մի շարք տեխնիկական օպցիաներով:





Այսպես, նոր սեդանն ավելի ընդարձակ է ստացվել նախորդից, երկարությունը 4990 մմ է, լայնությունը՝ 1890, բարձրությունը՝ 1480մմ: Այն բոլորովին նոր արտաքին տեսք է ստացել: Առաջին հերթին   աչքի է զարնում խոշոր փոքր-ինչ առաջ եկած ռադիատորային ցանցը, փոփոխվել են մոդելի ողջ սիլուետն ու օպտիկան: Ընդհանուր առմամբ մոդելի նոր տարբերակը բավականին սոլիդ տեսք ունի:

Սրահում նույնպես ամեն ինչ նոր է, Hyundai Genesis-ը ներքին հարդարման նոր եղանակ է ստացել, այստեղ բոլորովին նոր նյութեր են օգտագործվել:





Ինչ վերաբերվում է 2-րդ սերնդի Genesis-ի շարժիչային շարքին, ապա այն ստացել է 3՝ 257, 282 և 315 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչներ, ինչպես նաև 5 լիտրանոց  V8՝ 425 ձիաուժ հզորությամբ (519 Ն/մ, 0-100 կմ/ժ  5,4 վրկ-ում): Բոլոր շարժիչներն աշխատում են 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփերի օգնությամբ:

Իսկ, թե երբ վաճառքում կհայտնվի նոր Hyundai Genesis սեդանը, դեռևս հայտնի չէ:



 



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 226


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր